...

Սպասեք, սպասեք

Սպասեք, սպասեք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար»:

«ՉԻ». Որ փողոցում բավարար ուժ լինի, էլ ձեզ ո՞վ է հարցնելու՝ իմպիչմենտ անե՞լ, թե՞ չանել:

Մի քանի անգամ փողոցում բավարար ուժ կար, ի՞նչ եք արել: Գնացել, երգել, պարել, ոտանավոր եք ասել, մի քանի կենացն էլ՝ վերադիր, ժողովրդին ուղարկել տուն: 

Մարդիկ գալիս էին ձեր հանրահավաքներին, որ մի ողջամիտ բան, կոնկրետ ծրագրեր, գաղափարներ լսեին, քոռուփոշման թողնում, հեռանում էին:

Գնացեք, պինդ գրկեք ձեր մանդատները, բայց հեռու չգնաք, կարող է փողոցում բավարար ուժ հավաքվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ